Մենք կողջունեինք, եթե ուղիղ երկխոսություն սկսվեր Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության միջեւ․ Մարիա Զախարովա

Մենք կողջունեինք, եթե ուղիղ երկխոսություն սկսվեր Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության միջեւ․ Մարիա Զախարովա

Մոսկվան կողջուներ, եթե ուղիղ երկխոսություն սկսվեր հայ եւ ադրբեջանական մտավորականության միջեւ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարիության խոսնակ Մարիա Զախարովան ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կնախաձեռներ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության դեպքում հայ եւ ադրբեջանական մտավորությանության, հասարակայնության եւ համատեղ հումանիտար ստեղծագործական աշխատանքի հարթակներ, որոնք միտված կլինեին կողմերի մերձեցմանը։

Զախարովան ասել է, որ Մոսկվան կարծում է, որ նման նախաձեռնությունները կնպաստեին հաշտության, վստահության եւ փոխհասկացության միջավայրի ձեւավորմանը եւ օգտակար կլինեին ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաեւ ողջ Հարավային Կովկասի համար, ինչը նշանակում է նաեւ՝ Ռուսաստանի համար։ Զախարովան ասել է, որ ռուսական կողմը նման նախաձեռնություններին կաջակցեր, եթե Երեւանն ու Բաքուն անկեղծ տրամադրվածություն ցուցաբերեին այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար։