Ադրբեջանում գեներալ են կալանավորել 

Ադրբեջանում գեներալ են կալանավորել 

Ադրբեջանում նախօրեին ձերբակալված գեներալ Էխթիրամ Խալիլովի հանդեպ դատարանը, բավարարելով քննչական մարմնի միջնորդությունը, կալանավորման որոշում է կայացրել։ Նա կալանքի տակ կմնա չորս ամիս։

Հիշեցնենք, որ «Ազերիտեմինալկոմպլեքս» հիմնարկի ղեկավարը մեղադրվում է, ըստ ադրբեջանական լրահոսում շրջանառվող տեղեկությունների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ 200 հազար մանաթ կաշառք վերցնելու մեջ։