Թրամփը սուր քննադատության է ենթարկել նահանգապետներին՝ նրանց անվանելով «տխմարների հավաքածու»

Թրամփը սուր քննադատության է ենթարկել նահանգապետներին՝ նրանց անվանելով «տխմարների հավաքածու»

Միացյալ Նահանգները խիստ քննադատության է ենթարկել նահանգների նահանգապետներին։ Ինչպես գրում է The New York Times պարբերականը, նա նահանգապետների հետ փակ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ նահանգային ղեկավարներին անվանել է «տխմարների հավաքածու», հայտարարելով, որ վերջիններս պետք է իրադրությունն իրենց ձեռքում պահեն։

Պարբերականը հայտարարել է, որ իր ձեռքի տակ է հայտնվել Թրամփի հեռախոսային կոնֆերանսի ձայնագրությունը, որտեղ նա մասնավորապես ասում է․ «Դուք պետք է դրության տերը լինեք։ Եթե դուք դրության տերը չեք, ապա անիմաստ ժամանակ եք վատնում, քանի որ նրանք վազելու են ձեր հետեւից, դուք էլ նմանվելու եք տխմարների հավաքածուի»։ Թրամփը, ըստ հրապարակման, պահանջել է ձերբակալել եւ դատել մարդկանց։ «Նրանք պետք է երկար ժամանակ բանտ նստեն»,- ասել է Թրամփը։