ԱՄՆ-ն զգուշացնում է. ՌԴ-ն նոր հարձակում է նախապատրաստում 

ԱՄՆ-ն զգուշացնում է. ՌԴ-ն նոր հարձակում է նախապատրաստում 

Միացյալ Նահանգները կարծում է, որ ռուսական զորքերը մոտ ապագայում կարող են փորձել նոր լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայի դեմ, նման հարձակումները կարող են իրականացվել մի քանի ճակատով։

Այդ մասին ասել է Սպիտակ տան ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է CNN-ը։

Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթները «կրիտիկական» են լինելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության պատերազմում։ 

«Մենք պետք է համոզվենք, որ անում ենք ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան պատրաստ լինի դրան»,- ասել է Քիրբին։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, Վաշինգտոնը ցանկանում է, որ ուկրաինացիները կարողանան պաշտպանվել իրենց «ռուսական ցանկացած նոր հարձակումից» և կարողանան «իրենց հարձակողական գործողություններն իրականացնել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, իրենց ընտրած չափով և ծավալով»: