Կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2000-ը

Կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2000-ը

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2000-ը եւ կազմել 2004 մարդ։ Վիրուսակիրների թիվը 74 185 է։ Այս մասին հայտնում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն։

Վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվը աճել է 1749-ով, մահացության դեպքերը՝ 136-ով։ Ապաքինվել է 14,7 հազար մարդ։ Ծանր է հիվանդների 11,9 հազարի վիճակը։ Բուժում անցնում է 57,8 հազար մարդ։