Կատուների համար նախատեսված դագաղներ են հանվել վաճառքի Մոսկվայում

Կատուների համար նախատեսված դագաղներ են հանվել վաճառքի Մոսկվայում

Մոսկվայում վաճառքի են հայտնվել դագաղներ, որոնք նախատեսված են կատուների համար։ Վաճառքն իրականացվում է «МОСКОШКГРОБ» օգտահաշվի միջոցով, օնլայն եղանակով։ Օգտահաշվի վարողները հայտարարում են, որ դագաղները նախատեսված են տնային կատուների համար, եւ ունեն տարբեր չափսեր։ Ավելի վաղ մոսկովյան քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ սատկած տնային կատուներին չի կարելի հուղարկավորել աղբի կոնտեյներների մեջ։