Եթե հիմա փակենք աչքերը, ապա վաղը կառերեսվենք անդառնալի հետևանքների

Եթե հիմա փակենք աչքերը, ապա վաղը կառերեսվենք անդառնալի հետևանքների

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է․

Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն։
...
Երբ իշխանությունը փորձում է ապօրինաբար քաղաքականացնել իրավական գործընթացները ,դա անխուսափելիորեն բերում է ծանրագույն հետևանքների ամբողջ պետության համար,երբ իշխանությունը փորձում է լուծել նեղ ներիշխանական խնդիրներ` անօրինական քայլերով փաստացի տապալելով Սահմանդրությունը, նշանակում է ,որ այլևս Հայաստանում օրենք չի գործում։Եթե ավելի պատկերավոր նկարագրեմ,ապա պատկերացրեք ,որ վաղը օրինակ իշխանությունը, խախտելով բոլոր կանոնները,օրինակ` որոշում է ընդունում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր չեն ընդունում կառավարության կուրսը, իրավունք չեն ունենա քվեարկել ընտրություններին...զավեշտալի՞ է...այո,բայց լրիվ իշխանական տրամաբանության մեջ։Մենք ի սկզբանե ասել ենք, որ բոլոր գործընթացները Հայաստանում պետք է լինեն խստագույնս օրենքի և օրենսդրության տառին համապատասխան, և մենք չենք հանդուրժել և չենք հանդուրժի այս խայտառակ վիճակը։
Հենց այդ պատճառով է պայմանավորված մեր դիմումը դատախազություն` սահմանադրական կարգի փաստացի տապալման վերաբերյալ, քանզի եթե հիմա փակենք աչքերը, ապա վաղը կառերեսվենք անդառնալի հետևանքների։