«Ժողովուրդ». Ո՞ւմ քավորն է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ո՞ւմ սանիկը

«Ժողովուրդ». Ո՞ւմ քավորն է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ո՞ւմ սանիկը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ո՞ւմ քավորն է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ո՞ւմ սանիկը: Որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում, վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է: Բայց գլխավոր դատախազությունում գործող գլխավոր կապը քավոր-սանիկականն է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է` քավոր ու սանիկ են ոչ միայն գլխավոր դատախազն ու զինդատախազը, այլ Դավթյանը դատախազական ապարատում 13-ից ավելի բաձրաստիճանների կա՛մ քավորն է, կա՛մ սանիկը: Արթուր Դավթյանն ինքն էլ համակարգում առկա այս բարեկամությունը չէր հերքել, ասել էր` իր համար պատվաբեր է, ընկերներ ունի, որոնց հետ այդ սուրբ հարաբերությունները կան: Հաստատել էլ էր` Շիրակի ու Արարատի մարզի դատախազների հետ քավոր-սանիկ է:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատախազն իր ձեւակերպմամբ այդ «սուրբ» հարաբերություններն ունի նաեւ դատախազության 13-ից ավելի պաշտոնյաների հետ, այդ թվում` Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման ապահովման վարչության պետ ու համատեղ նաեւ վարորդ Սարգիս Թարխանյանի, ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի հետ…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում