Անգելա Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլեւս չառաջադրվել 

Անգելա Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլեւս չառաջադրվել 

Գերմանիայի կանգլեր Անգելա Մերկելը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ մտադիր է հաջորդ ընտրություններում կրկին առաջադրվել կանցլերի պաշտոնի համար։ ZDF-ի հետ զրույցում նա մասնավորապես ասել է․ «Ոչ, իրապես ոչ», ի պատասխան այն հարցին, թե ուզում է արդյոք հինգերորդ ժամկետի համար առաջադրվել հաջորդ ընտրություններին։

Նա հավաստիացրել է, որ իր որոշումը հստակ է այդ հարցի հետ կապված։ Ավելի վաղ, Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում նշել էր, որ վերջին շրջանում ավելի հաճախ է լսում այն միտքը, որ Մերկելը պետք է մնա, քանի որ շատ լավ է կարողանում ղեկավարել երկիրը համավարակի շրջանում։

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերի վերջին Անգելա Մերկելն արդեն հայտարարել էր, որ այլեւս չի առաջադրվելու Քրիստոնեա-Դեմոկրատական միություն կուսակցության նախագահի պաշտոնում։