Համայնքապետը գողացե՞լ է մանկապարտեզի տախտակները

Համայնքապետը գողացե՞լ է մանկապարտեզի տախտակները

Մեզ ահազանգել էին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բնակիչներից եւ ասում էին, որ համայնքապետ Արթուր Ստեփանյանը եղբոր հետ, որը նաեւ իր վարորդն է, գողացել են նորոգվող մանկապարտեզի հատակի տախտակները՝ դրանք յուրացնելով։

Ապա ավելացրին, որ ոստիկանությունը չի խառվել, քանի որ ավագանու վերջին նիստում ձեւակերպել են, թե դրանք հատկացրել են անապահով ընտանիքներին։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արթուր Ստեփանյանից․ նա նշեց, որ ինքը վարորդ չունի եւ իր եղբայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում․ «Երրորդն էլ՝ այդ փայտերը ջարդված են եղել, որոնք տվել եմ անապահով ընտանիքներին, մնացածն էլ աբալովկա է կապվել, օգտագործվում է։ Շատ բան կասեն, ես չեմ ուզում խորանան»։

Նշենք, որ Արթուր Ստեփանյանը Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետն է, որի մեջ ներառված է նաեւ Շատին համայնքը։ Արդեն 2 տարի է՝ ինչ շատինցիների եւ նրա ջրերը մի առվով չեն հոսում, այժմ կրքերը մի քիչ հանդարտվել են, նախկինում ցույցեր էին կազմակերպվում Ստեփանյանի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը։