Միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև

Միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև՝ նախարարների գլխավորությամբ։

Նախարարները կարևորեցին նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ: