Ջոն Լենոնին սպանողը ասել է, թե ինչու է արել այդ հանցագործությունը

Ջոն Լենոնին սպանողը ասել է, թե ինչու է արել այդ հանցագործությունը

Beatles-ների հիմնադիրներից Ջոն Լենոնի մարդասպան Մարկ Չեպմենը պարզաբանել է, թե ինչն է նրան դրդել այդ հանցանքը կատարել։ Վաղաժամ ազատ արձակման դատական նիստի ժամանակ, որի ընթացքում նրան հերթական անգամ մերժեցին վաղաժամ ազատ արձակել, Չեպմենը հայտարարել է, որ դա արել է հանուն փառքի։ «Նա ուներ ամեն ինչ՝ փող, գեղեցիկ տուն, իսկ երաժշտության մեջ ցույց տվեց, թե որքան գիտակցված է ու շռայլ։ Ես չարացել էի եւ նախանձում էի, քանի որ անձամբ այլ կերպ էի ապրում»,- ABC News-ի փոխանցման համաձայն, ասել է Չեպմենը։ Նա հավելել է, որ իրեն ներում լինել չի կարող, ու հավելել է, որ թիրախավորած է եղել եւս երեք հայտնի մարդու, որոնք դեմ կարող էր հարձակում իրականացնել։