Չես կարող միշտ չեմպիոն մնալ․ Հաբիբ Նուրմագոմեդով

Չես կարող միշտ չեմպիոն մնալ․ Հաբիբ Նուրմագոմեդով

Ռուսաստանցի խատը տիպի մենամարտերի մարզիկ Հաբիբ Նումագոմեդովը հայտարարել է, որ անհնար է անընդհատ մնալ չեմպիոն, մարզական ողջ կարիերայի ընթացքում։ Այս մասին հայտնում է MMA Junkie-ն։ Նումագոմեդովը նշել է, որ նրան մնացել է ընդամենը մի քանի տարի իր մարզական կարիերան ավարտելու համար։ Նա ասել է, որ չի պատրաստվում ամբողջ կյանքում ռինգ դուրս գալ, քանի որ դա չափազանց բարդ եւ ծանր է, հատկապես, երբ հաղթանակի ծարավ շատ երիտասարդներ են մուտք գործում ասպարեզ։ Իսկ ահա նրա մտերիմներից Իսլամ Մախաչեւը, որ նույնպես մենամարտիկ է, հայտարարել է, որ պետք է հեռանալ ճիշտ ժամանակին, որպեսզի ոչ ոք չտեսնի չեմպիոնի պարտությունը։ «Ամեն օրգանիզմ ունի իր ռեսուրսի չափը»,- հարել է Մախաչեւը։