Դոնալդ Թրամփի փաստաբանի դեմ կոմպրոմատ է հայտնաբերվել

Դոնալդ Թրամփի փաստաբանի դեմ կոմպրոմատ է հայտնաբերվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի դեմ կոմպրոմատ է հայտնաբերվել։ Մասնավորապես, նա կես միլիոն դոլար է ստացել անելու համար որոշակի գործեր այն ընկերության համար, որի համահիմնադիր է եղել ամերիկա-ուկրաինական ծագումով մի գործարար, ով հիմա կալանքի տակ է՝ նախընտրական արշավի ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Խոսքը Լեւ Պառնասի մասին է, ով իբրեւ թե հանդիսանում է Ջուլիանիի մտերիմ գործընկերը եւ մասնակցել է Ջո Բայդենի ուղղությամբ տարված հետաքննությանը, ով հանդիսանում է Թրամփի մրցակիցը հաջորդ տարվա նախագահական ընտրություններում։ Դաշնային դատախազները այժմ ուսումնասիրում են Ջուլիանիի եւ Պառնասի կապերը։