«Վտանգ» և «Բաց հասարակության հիմնադրամներ»․․․ այդ երկու հասկացությունները մեկտեղել իսկապես անհնար է

«Վտանգ» և «Բաց հասարակության հիմնադրամներ»․․․ այդ երկու հասկացությունները մեկտեղել իսկապես անհնար է

ԱԱԾ ախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Պրեսինգ» հաղոդաշարի ժամանակ պատասխանելով հարցին՝ ասաց, որ, այո, «Սորոսի գրասենյակի» հայաստանյան գործունեության մեջ վտանգ է տեսնում։ Այսօր լրագրողների հետ զրույցում «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում  Վանեցյանի գնահատականին՝ ասաց․«Իմ համար ցավ է, որ 3 լրագրող հենց այդ հարցն էին ուզում ուղղել։ Ինչումն է ինձ համար ցավը, որ «վտանգ» և «Բաց հասարակության հիմնադրամներ»․․․ այդ երկու հասկացությունները մեկտեղել իսկապես անհնար է, որովհետև 22 տարվա մեր բաց ու թափանցիկ գործունեությունը ուղղված է եղել հնարավորինս օժանդակել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությանն ու ջատագովությանը»։ 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում գրասենյակի մոտ ՎԵՏՕ կազմակերպությունը  իրականացնում էր բողոքի ակցիաներ, ակտիվիստ Նարեկ Մալյանը անվանում էր նրանց Սորոսի վաստակներ։

Հարցին, թե Հայաստանի նախկին իշխանությունները արդյոք չէին փորձում խոչընդոտել իրենց գործունեությունը Մինասյանը նկատեց, որ 2006 թվականից սկսված միջոցառաումների հետ կապված գրասենյակներ չէին կարողանում գտել՝ միջոցառումներ անցկացնելու համար, իսկ ցույցեր չէին անում, ըստ Լարիսա Մինասյանի, որպեսզի  ցույց տան, որ «Մենք Ադրբեջան չենք»։