«Հրապարակ». «Հրապարակի» հերթական հաղթանակը դատարանում

«Հրապարակ». «Հրապարակի» հերթական հաղթանակը դատարանում

«Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին հրապարակված «ԼԳԲՏ ֆորումն այնուամենայնիվ կկայանա» հոդվածի համար «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը դիմել էր դատարան՝ 500 հազար դրամ փոխհատուցման եւ հերքման պահանջով՝ համարելով, որ մենք զրպարտել ենք կազմակերպությանը։ Շուրջ մեկ տարի տեւած դատական քաշքշուկից հետո հայցվորը հրաժարվել է հայցից՝ փոխհատուցելով «Հրապարակի» կրած փաստաբանական ծախսերը։ Շնորհավորում ենք մեր ընթերցողներին։