Կիևին անհրաժեշտ է կործանիչներ մատակարարել և ընդունել ՆԱՏՕ-ի կազմ․ Պավել

Կիևին անհրաժեշտ է կործանիչներ մատակարարել և ընդունել ՆԱՏՕ-ի կազմ․ Պավել

Ուկրաինան պետք է ՆԱՏՕ-ի կազմում ընդունվի պատերազմի ավարտից անմիջապես հետո, BBC-ին տված հարցազրույցում ասել է Չեխիայի նորընտիր նախագահ Պյոտր Պավելը։

Նրա խոսքով, Ուկրաինան պատրաստ կլինի դաշինքին անդամակցելու թե՛ բարոյապես, թե՛ գործնականում։ 

«Ուկրաինական բանակը, հավանաբար, կլինի Եվրոպայի ամենափորձառու բանակը: Ուկրաինան արժանի է լինել ժողովրդավարական երկրների համայնքի մաս»,- նշել է Չեխիայի ղեկավարը։
Նախագահ ընտրվելուց հետո համաշխարհային լրատվամիջոցներին տված իր առաջին հարցազրույցում Պավելն ասել է, որ դաշնակից երկրները չպետք է տաբու ունենան Ուկրաինային զենք մատակարարելու հարցում, այդ թվում՝ F-16 կործանիչների մասով, որոնք խնդրում է Կիևը։ 
Նա դաշնակիցներին հորդորել է չհետաձգել այդ հարցերի վերաբերյալ որոշումը, ինչպես դա եղավ մարտական տանկերի դեպքում, քանի որ ժամանակի գործոնն այժմ շատ կարևոր է Ուկրաինայի համար։

Նա չի բացառել հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունը, սակայն, ըստ նրա, նման լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, և խաղաղ ելքով Մոսկվայի շահագրգռվածության նշաններ չկան։