Նիկոլի աչքը լույս

Նիկոլի աչքը լույս

ՀՀ իշխանությունները, կարելի է ասել, օդից որոշակի ժամանակահատված ստացան՝ շունչ քաշելու եւ ախմախություններով զբաղվելու համար: Այս իրավիճակում, երբ տարածաշրջանում ավելի քան նկատելի են նոր պատերազմի վտանգները, ոչ ոք, կարծես, չի հիշում հայ-ադրբեջանական հակամարտության, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ադրբեջանական զինուժի գոյության, հայ-թուրքական սահմանի բացուփակ վիճակի, Արցախի որեւէ ապագա կարգավիճակի մասին: Բոլորի ուշադրության կենտրոնում Իրանն է՝ Արեւմուտք-Արեւելք գլոբալ առճակատման «առարկան»: Ես շատ կզարմանամ, եթե մինչ այս հարցի կարգավորումը աշխարհի որեւէ մայրաքաղաքում հանկարծ հիշեն հայ-ադրբեջանական քնձռոտ հակամարտության մասին ու զբաղվեն դրա լուծմամբ: Եթե Հայաստանն ընդհանրապես չմոռանան՝ լավ է:

Կույրն ի՞նչ կուզի… Երկու աչք: Եվ ուրեմն՝ Նիկոլի աչքը լույս: Առաջիկայում հայ-ադրբեջանական սրացումներ չեն սպասվում, Հայաստանի առաջ նոր պահանջներ չեն դրվելու՝ ո՛չ անկլավներ, ո՛չ միջանցք, ՀՀ արտգործնախարարությունը հայտնվելու է պարապուրդի ռեժիմում, իսկ Հայաստանը, որպես քաղաքական միավոր, դրվելու է դարակին, որի ֆիզիկական գոյության մասին կբարեհաճեն հիշել, եթե, իհարկե, այս մեծ թոհուբոհի ժամանակ հակամարտող տիտաններից մեկն անզգուշորեն կուլ չտա այն: Ասել է թե՝ մեր հարցերը կարող են լուծվել գեղական կարգով… Չկա Հայաստան՝ չկա հայ-ադրբեջանական հակամարտություն, չկա Հայաստան՝ չկա Սյունիքի միջանցքի խնդիր, չկա Հայաստան՝ չկան փակ սահմաններ, եւ, վերջապես, չկա Հայաստան՝ չկա Նիկոլ, որ Հայաստանը վերածեց դարի խայտառակության:

Իսկ մինչ այդ, ինչպես վերեւում ասացի, Նիկոլն ու իր ՔՊ-շնիկ կառավարությունն օդից ժամանակ կստանան՝ ախմախություններով զբաղվելու համար: Ով կարծում է, թե Նիկոլի տանձին է, որ Ադրբեջանի բանակը Հայաստանի տարածքում է, մեծապես սխալվում է: Նիկոլի համար կարեւորն այն է, որ Հայաստանի սուվերեն տարածքում նստած ադրբեջանցիները չկրակեն, եւ ինքը ստիպված չլինի կրկին բունկեր ծլկել: Նիկոլին ձեռնտու է, որ իր տերերն իրեն մոռանան միառժամանակ, եւ ինքը կարողանա այդ ընթացքում կինոյի տղու դեր խաղալ ու օգտվել պաշտոնի ընձեռած շռայլություններից:

Օրինակ՝ կառավարության նիստերի իմիտացիաներ անել, Մալաթիայի տոնավաճառ փակել, մարդկանց լցնել փողոց, իսկ հետո, երբ այդ մարդիկ գան կառավարության շենքի մոտ, ընդունել նրանց ներկայացուցիչներին ու հարցին լուծում տալ՝ որպես բարեգութ հայր: Պատրոն Դավոյին տարեք, Չոփ Էդոյին բերեք՝ ասֆալտին քարշ տալով, ձեռուոտ կապած՝ կհրահանգի Նիկոլը հերթական «բացահայտումից» առաջ, եւ հերթական շոուն պատրաստ է: Թե բա՝ ՔՊ-ն ՄԻՊ է ընտրում… Ոնց որ ասեն՝ ՔՊ-ն իր գլխի համար հարմար մահակ է ընտրում: Չի կարող նման բան լինել: Նիկոլն ում վրա մատը դնի՝ նրան էլ կնշանակեն ՄԻՊ: Պետք է դեռ գոհ լինենք, որ դա չի լինի ՀՀ փոխարտգործնախարարի նմանակն ու գաղափարակիցը: Նիկոլը կարող է, չէ՞, Երեւանի կենդանաբանական այգուց մի կապիկ վերցնել ու նշանակել, ենթադրենք, էկոնոմիկայի նախարարի տեղակալ կամ ՊՎԾ պետ: Ո՞վ կարող է նրան խանգարել…

Աշխարհի գժանոցները մի գիշերում չեն կառուցվել: Հայաստանն էլ, խնդրեմ, արդեն 4,5 տարի է՝ վերածվում է գժանոցի ու ամբողջությամբ գժանոց չի դարձել: Նիկոլը, սակայն, լիուլի ժամանակ ունի այդ գործը մինչեւ վերջ հասցնելու համար: Ի՞նչ իմանաս, գուցե բարին հենց դա է: Գուցե մեզ խղճան որպես գժերի, չռմբակոծեն բաց երկնքի տակ գործող այս գժանոցը: Իսկ գժերն էլ, գիտեք, չէ՞, ամենաշատը գժանոցի դիրեկտորին են սիրում, որովհետեւ վստահ են, որ նա իրենցից մեկն է: Թե չէ էն սպիտակ խալաթավորները բռնում են իրենց, սրսկում, դեղ տալիս, վզակոթներին հասցնում…
Ասում են՝ Չեխիան համաձայնել է Պրահայում տարածք հատկացնել ՀՀ արտաքին հետախուզության շտաբ-բնակարանի շենքի համար: Արտաքին հետախուզության պետի «Կարգին» թեկնածուներ ունի Նիկոլը: Ո՞ր մեկին թվարկեմ՝ Քրիստինե Գրիգորյան, Նազենի Բաղդասարյան, հերթի մեջ են Խզմալյան Տիկոն, Սաֆարյան Սծյոպիկը, Բաբաջանյան Արմանը… Սպասվում է, որ ՀՀ արտաքին հետախուզության գաղտնի ծառայության ստորաբաժանումներ իրենց մոտ կընդունեն Թուրքիան, ԱՄՆ-ն, Ուկրաինան: Այս ախմախությունը՝ արտաքին հետախուզություն հիմնելու այս էշի հարսանիքը, Նիկոլը կարող է դեռ երկար ձգել: Բա հո չի՞ գնալու Արցախի շրջափակման հարց լուծի: Սյունիքի կողմերում էլ մի բան պատահի՝ դե արի:

Տեսա՞ք, լրիվ մոռացել էի: Քյարամյանի աշխատավարձի հարցը լուծվե՞ց: Մոտ 2 միլիոնի շուրջ էր խոսակցություն գնում, դա բարձրացնելուց հետո՞ էր, թե՞ առաջ: Իսկ ի՞նչ կլինի, եթե Քյարամյանի հիմնարկն էլ ոտով-գլխով մտցնենք ՆԳՆ-ի մեջ: Ի՞նչ կա որ, հենց Դանիել Իոաննիսյանի ինադու: Ասում է՝ մեռնելուց խռխռալը ո՞րն է: Եթե վարչապետի պաշտոնում ուրիշ անելիք չունես արդեն, մի ախմախություն՝ ավել, մեկը՝ պակաս, ի՞նչ նշանակություն ունի։