Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան

Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը՝ հուլիսի 22-ին, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Կիրակի օրը՝ հուլիսի 23-ին, Մոսկվայում կանցկացվեն բանակցություններ Բելառուսի և Ռուսաստանի նախագահների միջև, որոնք նախապես համաձայնեցված էին։

Բելառուսական պետության ղեկավարն այս հանդիպման մասին հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների լրագրողների հետ զրույցում՝ ասելով. «Մենք պայմանավորվել ենք շուտով հանդիպել».

Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ Լուկաշենկոն և Պուտինը նախատեսում են քննարկել բազմաթիվ հարցեր։