Մի՛ արեք կամ երբ իշխանությունը բախվում է իրենից ավելի խոշոր պոպուլիստի

Մի՛ արեք կամ երբ իշխանությունը բախվում է իրենից ավելի խոշոր պոպուլիստի

Իշխանության թիմը հանդիպել է «պոպուլիզմ» կոչվող երևույթին և ուղղակի ապշած է, որ նոր կուսակցություն հիմնած ու ԼՀԿ-ում ու եթերում իրենց, թերևս, երբեմնի զինակից Արման Բաբաջանյանը, փորձելով Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, առաջարկում է համայնքապետարանները, պետական շենքերը, պետք լինի՝ հիվանդանոցները տրամադրել հիվանդներին։ Կարծես թե խնդիրը միայն շինություններն են և չկա բժիշկների ու սարքավորումների կարիք։ 

Ինչևէ, «Իմ քայլից» Սոֆյա Հովսեփյանը ևս անդրադառնալով նրա ելույթին՝ նշեց՝ ինքը՝ Արման Բաբաջանյանն է ասում, որ տեղեկատվական պատերազմ է, ու «այստեղից բառեր է հնչեցնում, որը կարող է մեծ խուճապ առաջացնել»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ելույթ ունենալով՝ առաջարկեց գույները չխտացնել, որովհետև դա նույքան վնասակար է, որքան անլրջությունը, ու ,դիմելով Արման Բաբաջանյանին, ասաց՝ մի արեք։

Ապա Հրաչ Հակոբյանը հայտարարեց, թե ընդդիմությունը փոխանակ «Իմ քայլի» հետ խրամատ փորի, պահանջում է Արսեն Թորոսյանի հրաժարականը։