Խառնաշփոթ իրավիճակ`Հայաստան- Ուկրաինա խաղից առաջ. հազարավոր քաղաքացիներ հերթ են կանգնել

Խառնաշփոթ իրավիճակ`Հայաստան- Ուկրաինա խաղից առաջ. հազարավոր քաղաքացիներ հերթ են կանգնել

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում քիչ անց Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի շրջանակում կկայանա Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Հանդիպման մեկնարկին հաշված րոպեներ են մնացել, դրսում` տոմսարկղի մոտ, խառնաշփոթ իրավիճակ է:

Հազարավոր քաղաքացիներ տոմսի հերթ են կանգնել, դժգոհում անկազմակերպ վիճակից: Տոմսարկղի խցիկի 6 պատուհաններից միայն չորսն են աշխատում:

«Մի տոմս էլ չեն կարում ծախել, արա»,- ասաց քաղաքացիներից մեկը: