Նախկին ԱԽՔ-ին ԱԳ փոխնախարար նշանակելու մասին տեղեկատվության հղումը չի գործում

Նախկին ԱԽՔ-ին ԱԳ փոխնախարար նշանակելու մասին տեղեկատվության հղումը չի գործում

Այսօր ժամը 14։06-ին կառավարութան ֆեյսբուքյան էջը հրապարկում էր արել , որում ներկայացրել էր Արմեն Գրիգորյանին ԱԳՆ շենքում ներկայացնելու տեղեկատվությունը։

Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղարն այսօր նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտում։ «Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին», - ասվում է ֆեյսբուքյան հայտարարության մեջ:

Հայտարարության ներքևում տեղադրված է հղում , սակայն այն տանում է դեպի «գոյություն չունեցող էջ»։ Կառավարության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում ոչ թե հանդիպման մասին տեղեակտվությունն է, այլ նշված է՝ «գոյություն չունեցող էջ»։ Գրված է նաև, որ «Տվյալ էջը գոյություն չունի: Ստուգեք Ձեր կողմից մուտքագրված հասցեի ճշտությունը»:

Փաստորեն, ստացվում է, որ իմքայլականները նույնիսկ կառավարության պաշտոնական կայքը չեն կարողանում հավուր պատշաճի կարգավորել ու ղեկավարել։