Ինչպես են վերաբերվում հայ ռազմագերիներին Բաքվում․ ներկայացրել է Ադրբեջանի ԱԳ նախարարը

Ինչպես են վերաբերվում հայ ռազմագերիներին Բաքվում․ ներկայացրել է Ադրբեջանի ԱԳ նախարարը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը Բաքվում այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած ասուլիսի ժամանակ խոսել է նաեւ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին, որոնց նա անվանել է «զինվորականներ»։ Նա մասնավորապես ասել է, որ հայ զինվորականներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։

Միջազգային նորմերին համապատասխանում են նաեւ նրանց պահման պայմանները։  «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները պարբերաբար այցելում են նրանց»,- ասել է Բայրամովը: