Մեծ Բրիտանիայի «սիլիբիլիները» Ադրբեջանի հետ եւ ադրբեջանցիների շղթայված ազատությունները

Մեծ Բրիտանիայի «սիլիբիլիները» Ադրբեջանի հետ եւ ադրբեջանցիների շղթայված ազատությունները

Օրերս Մեծ Բրիտանիան Ադրբեջանին պարգեւատրել է սոցիալական բարեփոխումների համար: Զավեշտ այն է, որ այս մրցույթին մասնակցել են այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Հունաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն։ Հետեւաբար, այստեղ հաղթելը շատ դժվար էր. պետք էր ունենալ սոցիալական լուրջ, իրատեսական եւ կենսունակ ծրագիր՝ հաղթելու համար:  Երկրներից  յուրաքանչյուրը ներկայացրել է սոցիալական զարգացման իր փորձը, իր ծրագիրը:

Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ 2020 թ-ին ընդունած հրամանագրի վրա սոցիալական ոլորտում «լուրջ» բարեփոխումներ էին նախատեսվում, քանի որ, իբր,  ստեղծվել են պայմաններ բնակչության կառավարման և ծառայությունների ժամանակակից, ճկուն և բացարձակ թափանցիկ համակարգի ձևավորման համար: Բոլոր ֆինանսական և հաշվապահական գործառնությունները պետ է կենտրոնացվեին SSPF համակարգում, ինչը հնարավորություն կտա ուժեղացնել վերահսկողությունը ծախսերի և դրանց օպտիմալացման, ինչպես նաև վճարումների ճկունության վրա։ Թե ինչ ազդեցություն է ունեցել ալիեւյան իշխանության սոցիալակն բարեփոխումները ադրբեջանցի հասարակության վրա, հայտնի է առաջին հերթին իրենց՝ ադրբեջանցիներին: Սակայն, փաստ է, որ ադրբեջանցի շարքային քաղաքացիները, հասարակությունը ունի սոցիալական մեծ խնդիրներ, ապրում է սոցիալական ծանր պայմանններում: Սրան զուգահետ հսկայական հարստությունների տեր դարձած ալիեւյան կլանը շարունակում է հարստանալ, հասարակությանը բաժանելով սոցիալական երկու բեւեռների: Ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիայի այս պարգեւատրումը աշխարհաքաղաքական մեծ խաղերի մի մասնիկն է. Մեծ Բրիտանիան իր աշխարհաքաղաքական դիրքերն է ամրացնում Ադրբեջանում: Մինչ Բրիտանիան պարգեւատրում է Ադրբեջանին, միջազգային մեկ այլ կառույց՝ Freedom Hous-ը մարտի 18-ին հրապարակած զեկույցում Ադրբեջանին դասել է ոչ ազատ երկրների շարքում եւ հրապարակել է զեկույց, որտեղ գրված է.«Ադրբեջանի ողջ քաղաքական վերնախավը հարստացել է՝ չարաշահելով իր իշխանությունը անձնական շահի համար։ Նրանք նաև օգտագործել են երկրի նավթային հարստությունը՝ դրսում ազդեցություն գնելու համար: Կոռուպցիան մնում է ամենուր, չնայած 2020 թվականին անվտանգության ծառայությունների կողմից իրականացվող մի քանի բարձրակարգ հակակոռուպցիոն գործողությունների: Ադրբեջանը կառավարում է ավտորիտար ռեժիմը, որը վերահսկվում է մեկ ընտանիքի՝ Ալիևների կողմից, որոնք իշխանության ղեկին են մոտ երեք տասնամյակ։ Երբեմն արևմտյան քննադատներին հանգստացնելու համար գործողություններ ձեռնարկելով՝ կառավարությունը երբեք կառուցվածքային բարեփոխումներ չի իրականացրել»։ «Չափազանց սահմանափակ միջավայրը, որում գործում են անկախ լրատվամիջոցները Ադրբեջանում, էլ ավելի ռեպրեսիվ է դարձել։

Լրատվամիջոցների մասին օրենքում կատարված փոփոխություններն այժմ թույլ են տալիս իշխանություններին պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերի օգտատերերին՝ առցանց կարծիք հայտնելու համար:

Ադրբեջանում ինտերնետի ազատությունը վատթարացել է, և պետությունը դեռևս վերահսկում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը։
Ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք հազիվ բարելավվեցին, ինտերնետի արագությունը դանդաղ էր, իսկ ինտերնետ կապն անհասանելի էր շատերի համար:
Նրանք, ովքեր այլակարծություն են հայտնում առցանց, կարող են ենթարկվել ոտնձգությունների, եթե նրանք բնակվեն Ադրբեջանում և վտանգի ենթարկվեն իշխանությունների և կառավարամետ տրոլների կողմից:

Այսպիսով, տասնյակ ակտիվիստներ քրեական հետապնդման են ենթարկվել կառավարության քաղաքականության առցանց քննադատության, հակապատերազմական տրամադրությունների և այլ գործունեության համար: Անկախ լրագրողները շարունակել են հետապնդվել իրավապահների և Պետական անվտանգության ծառայության կողմից»։ 

Ահա այսպիսի կառավարման համակարգ ունեցող Ադրբեջանը, որը ներսում իր ժողովրդին է կեղեքում, դրսում՝ մորթում ու ցեղասպանում է արցախահայությանը, ռազմական տարբեր հանցագործություններ գործում,  արժանանում է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլեւ՝ իրեն ազատ. հումանիստ եւ քաղաքակիրթ հռչակած արեւմուտքի, Եվրոպայի ջերմ վերաբերմունքին ու հոգածությանը: