Աղբից առաջացած արհեստական կղզին փոխել է գետի հունը․ ահազանգում են բնապահպանները

Աղբից առաջացած արհեստական կղզին փոխել է գետի հունը․ ահազանգում են բնապահպանները

Թեմզայի հունը մի փոքր փոխվել է խոնավ անձեռոցիկների կուտակումից առաջացած արհեստական կղզու պատճառով։ Կղզին ունի թենիսի երկու կորտին համարժեք մակերես։ Կուտակված խոնավ անձեռոցիկների հաստությունը տեղ-տեղ հասնում է մեկ մետրի։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեկ անգամ չէ, որ կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել խոնավ անձեռոցիկներից, նույնիսկ մտադիր եղել այն արգելել։ Մարդիկ խոնավ անձեռոցիկները գցում են կոյուղին, սակայն վերջինս այնտեղ չի տարրալուծվում եւ հասնում է Թեմզա գետ, որտեղ էլ կուտակվում է։ Խոնավ անձեռոցիկները, ըստ էկոլոգների, վնասում են ոչ միայն գետին, այլ նաեւ ընդհանրապես ջրային էկոհակամարգին, քանի որ պարունակում է շատ քանակությամբ պլաստիկա։