Օտարերկրացի է ձերբակալվել՝ 27 տարի առաջ կատարված սպանության հետ կապ ունենալու կասկածանքով

Օտարերկրացի է ձերբակալվել՝ 27 տարի առաջ կատարված սպանության հետ կապ ունենալու կասկածանքով

Ռուսաստանի ՆԳ նախարարության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակաիցները կարողացել են դուրս գալ Վրաստանի քաղաքացի հանդիսացող եւ ներկայումս Բելառուսում ապրող մի հիսունամյա անձի հետքերի վրա, ով կապ է ունեցել Մոսկվայում մի ընտանիքի՝ 27տարի առաջ կատարված սպանության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարարության խոսնակ Իրինա Վոլկը։ Ենթադրյալ հանցագործի ինքնությունը հնարավոր է եղել պարզել նույնիսկ քսանյոթ տարի անց, շնորհիվ այն իրեղեն ապացույցների եւ կենսաբանական հետքերի, որոնք հայտնաբերված են եղել սպանության վայրում։

Սպանությունը, հիշեցնենք, որ կատարվել էր 95 թվականի ապրիլին, Մոսկվայի Պերվոմայսկոյե շրջանում։ Իրավապահները հայտնաբերել էին մի տարեց կնոջ, մի տղամարդու եւ նրա յոթնամյա դստեր դիակները։ Բնակարանից կորել էր ութ միլիոն ռուբլի։ Ենթադրյալ հանցագործը կալանավորված է։ Իրավապահները շարունակում են գործի քննությունը։