Մարտի 1-ի կոալիցիան պետք է տեղ չունենա խորհրդարանում. «Սասնա ծռերը» կուսակցությունը Հրազդանում էր

Մարտի 1-ի կոալիցիան պետք է տեղ չունենա խորհրդարանում. «Սասնա ծռերը» կուսակցությունը Հրազդանում էր

Քարոզարշավի 6-րդ օրը «Սասնա ծռերը» կուսակցությունը Կոտայքի մարզում էր: Հրազդան քաղաքում հանդիպում ունեցան հրազդանցիների հետ եւ ներկայացրին նախընտրական ծրագիրը. «Ցանկացած քաղաքական ուժ, եթե ստանում է միահեծան իշխանություն, եթե զերծ է վերահսկողությունից, եթե խորհրդարանում չկա ակտիվ բանավեճ միշտ վտանգ կա, որ նման ուժերը շատ արագ ձեւախեղվում են: 88-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ՀՀՇ-ն 84% -ը ունեցավ խորհրդարանում, դուրս մնաց վերահսկողությունից, եւ տեսանք ինչ տեղի ունեցավ: Պատմությունը չկրկնելու համար, ես կարծում եմ՝ ճիշտը հավասարակշված խորհրդարան է, որի մեջ կընգրկվեն տարբեր կուսակցություններ: Ամեն մեկը, իր ազդեցության չափով եւ բանավեճերի միջոցով, մենք կգտնենք մեր զարգացման ուղին»,-հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Ըստ Պապյանի՝ բացահայտ ճնշումներ չկան, բայց կան որոշակի դժվարություններ քարոզարշավի ժամանակ. «Այս 12 օրվա հետ կապված դժվարություններ կան, կարճ հատվածում այցելել համայնքեր եւ ներկայացնել ծրագրերը, եւ քաղաքական պայքար մղել: Մյուս կողմից դժվարություն է, որ մնաց ռեյտինգային ընտրակարգը: Մենք կարծում ենք, պետք է նոր խորհրդարանը առաջին հերթին նոր ընտրական օրենասգիրքը ընդունի, սահմանադրություն փոխի, կուսակցությունների մասին օրենք փոխի եւ առաջիկա 1-2 տարվա մեջ լրիվ նորացված իրավական փաթեով գնա ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների, որտեղ բոլոր կուսակցությունները հավասար հնարավորություն կունենան, ոչ միայն իրավահավասր կլինեն, այլ նաեւ կունեն ա հավասար ելակետային հնարավորություններ»:

Մեր այն հարցին, թե ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան, Պապյանը ասաց. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կհավաքի 50% եւ ավելի: Ես հույս ունեմ, որ «Սասնա Ծռերը» կկարողանան իրենց գաղափարների շնորհիվ երկրորդ ուժը լինել խորհրդարանում: Կարծում եմ նաեւ ԲՀԿ կունենա իր տեղը խորհրդարանում, դա ավելի շատ պայմանավորված կլինի այն երկարատեւ աշխատանքի առկայությամբ, հատկապես Կոտայքի մարզում: Օրենքը պահանջում է նաեւ 4-րդ կուսակցությունը, թե ո՞րը կլինի, ընտրությունները ցույց կտան: Ես չէի ուզի, որ դա ՀՀԿ-ն լիներ, բայց չեմ կարող բացառել, որովհետեւ, իրենք ունեն որոշակի կառույցներ, որոշ սխաներ էլ թույլ են տալիս «Իմ քայլը» դաշինքը, տարբեր մարդիկ, տարբեր հայտարարություներ են անում, որը հիասթափություն է առաջացնում: Բայց ես կոչ կանեի մարդկանց հստակ հասկանալ, որ ինչպես մենք ենք ասում, մարտի 1-ի կոալիցիան պետք է տեղ չունենա խորհրդարանում»: