Քվեարկել եմ «առաջինը Հայաստանն է» գիտակցմամբ. Խաչատուր Քոքոբելյան

Քվեարկել եմ «առաջինը Հայաստանն է» գիտակցմամբ. Խաչատուր Քոքոբելյան

«Մենք» դաշինքի երկրորդ համար «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր թիվ 9/30 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ քվեարկել է «առաջինը Հայաստանն է» գիտակցմամբ։

«Քվեարկել եմ՝ առաջինը Հայաստանն է գիտակցմամբ՝ և վստահ եմ, որ այսուհետ մենք ունենալու ենք նման Հայաստան։ Որևիցե կասկած չունեմ, շատ հետաքրքիր ընտրություններ են նաև այդ առումով, կուտակումներ չկան, ինչպես տեսնում եք»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը՝ ՀՀ քաղաքացիներին մաղթելով խաղաղ ու առանց միջադեպերի քվեարկություն, նոր սկիզբ, նոր իրավիճակ, տնտեսապես զարգացած ու ինքնավստահ Հայաստան։