Ռուսաստանում օդանավը հետ է վերադարձել՝ տեխնիկական խնդրի պատճառով 

Ռուսաստանում օդանավը հետ է վերադարձել՝ տեխնիկական խնդրի պատճառով 

Ռուսաստանում «Խաբարովսկյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող L-410 օդանավը, որը իրականացնելու էր Խաբարովսկ- Ամուրի Նիկոլաեւսկ թռիչքը, 13 ուղեւոր ունենալով շարժակազմում, օդ բարձրանալուց մեկ ժամ անց հետ է վերադարձել՝ տեխնիկական անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։  

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Խաբարովսկի տրանսպորտային դատախազությունը սկսել է քննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։