«Նիկոլի գնալու հարցը լուծված է»

«Նիկոլի գնալու հարցը լուծված է»

«Հիմա ես ձեզ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը վերջացած է և Արևելքի, և Արևմուտքի համար։ Իր գնալու հարցը արդեն լուծված է։ Համբերեք, այս ամբողջը շատ սիրուն կձևավորվի, կլինի»։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում ասել է քաղաքաքական գործիչ, ԱԺԲ անդամ Արա Պապյանը։ «Բևեռականները» , հիշեցնենք, երեկվանից նստացույց են սկսել Ազատության հրապարակում։

«Ես նորից եմ ասում, որ այս հարցը լուծված է, լուծված։ Նիկոլը չկա այլևս որպես քաղաքական գործիչ։ Իր միակ հենարանը ոստիկանությունն է։ Այո, մեր փողերով պահվող ոստիկանությունը, սակայն ոստիկանությանն էլ չի կարողանալու պահել, որովհետև, օրինակ, պարեկների աշխատավարձի մի մասը Արևմուտքն է տալիս, իսկ նրանց նույնպես հասկացնելու են, որ եթե չպահեք ձեզ այնպես, ինչպես ժողովրդավար երկրում, ապա կզրկվեք այդ աշխատավարձից»,- հավելեց նա։