Շուշին պիտի լինի հայկական, Հադրութը՝ մերը. Մելքումյան

Շուշին պիտի լինի հայկական, Հադրութը՝ մերը. Մելքումյան

Մենք ոչ թե պիտի հաշտվենք պարտության մտքի հետ, այլ հակառակը, պիտի կարողանանք ստարտ տանք, ազդարարենք դեպի նոր հաղթանակների գնալու մեր միտքը։ Այս մասին քիչ առաջ «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Անձամբ ես չեմ պատրաստվում հաշտվել պարտության հետ։ Նախ պետք է առանձնացնենք Հայրենական մեծ պատերազմը, որը որ եղել է սովետական միության շրջանակներում, մեր պապերը ու նրանց հայրերը մասնակցել են ու հաղթել, փառք և պատիվ բոլորին, փառք և պատիվ Արցախյան առաջին պատերազմի մեր բոլոր նահատակված ներին, իհարկե նաեւ գլուխ ենք խոնարհում Արցախյան վերջին պատերազմի ու Ապրիլյանի մասնակիցների , զոհերի առջեւ։ Այսօրվա միտքը այն է, որ գտնենք մի բանաձեւ, որը կտանի մեզ դեպի նոր հաղթանակներ։ Մենք չպիտի հաշտվենք սրա հետ, Շուշին պիտի լինի հայկական, Հադրութը պիտի մերը լինի ։ Մենք պիտի բոլորս ապրենք նոր օրակարգով,իսկ թե ինչ օրակարգով դա պիտի արդեն ձևավորի նոր իշխանությունը, որը պիտի գա հունիսի 20-ից հետո։ Հարցի լուծման օրինական ճանապարհը հունիսի 20-ը պիտի լինի, մենք արդեն դրա մասին ասել ենք, իսկ մինչեւ հիմա ընդդիմության կողմից ոչ մի անօրինական քայլ չի կատարվել։ Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ որոշումներ կընդունի »,- ասաց պատգամավորը։