Իրադրությունը ցանկացած պահի կարող է փոխվել․ այս հայտարարությունը չէի անի, եթե միտումներ չտեսնեի

 Իրադրությունը ցանկացած պահի կարող է փոխվել․ այս հայտարարությունը չէի անի, եթե միտումներ չտեսնեի

Լեռնային Ղարաբաղի  քաղաքացիական անձանց կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա, բայց և պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել: Ես այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություններ անելու հնարավորություն են տալիս։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ մեր հայրենակիցները, իմ կարծիքով,  կկարողանան տեղափոխվել Հայաստան այն պայմաններում, երբ արձանագրվի նրանց մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը եթե շարունակվի, իսկ հիմա այդ անհնարինությունը առկա է»,- ասաց նա։