Գագիկ Ծառուկյանի աղջիկը եւ փեսան` դատախազության թիրախում

Գագիկ Ծառուկյանի աղջիկը եւ փեսան` դատախազության թիրախում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աղջկան` Ռոզա Ծառուկյանին եւ վերջինիս ամուսնուն` Կարապետ Գուլոյանին հրավիրել են դատախազություն։ Վերջինս նախկինում Կոտայքի մարզպետն էր։

Ծառուկյանին եւ Գուլոյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։

Ուսումնասիրություն է կատարվում նրանց պատկանող գույքի առնչությամբ։ Նրանք հրավիրվել են դատախազություն` դիրքորոշում հայտնելու եւ նյութերին ծանոթանալու համար։