ՀԱՊԿ. մեռելածին կառույց

ՀԱՊԿ. մեռելածին կառույց

Փաշինյան» երևույթն անձամբ ինձ համար տխուր ու ողբերգական է: Մեծա­գույն հաճույքով գլուխը կջարդեի, երևույթի: Բայց … 

Փաշինյանը, ուղղակի, մի երևույթ է, մի պրոյեկտ, որը սերմանվել է մեզանում՝ ստուգելու համար, արդյոք, հայերն ախմախ ե՞ն, թե՞ տխմար: Երկու դեպքում էլ, կարծես, այս անհասկանալի մարդիկ շահեկան վիճակում չեն կարող հայտնվել: 

Ինչևէ: Ով կարծում է, թե Յուրի Խաչատուրովի հարցում Փաշինյանը սխալ էր, ապա պատրաստ եմ նրա գլուխն էլ ջարդել: Անշուշտ, մարդկային առումով, ինչպես նաև որպես ռազմական փառավոր ուղի անցած անձնավորության նկատմամբ նման վե­րա­բերմունքը տականքություն կլիներ: Բայց, անկասկած, Փաշինյանը Խաչատուրովին դիտարկել է որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար և բոլոր գործո­ղությունները, ենթադրաբար, ուղղված են եղել այն բանին, որպեսզի բացահայտվի այդ կառույցի՝ մեռելածին, ամուլ լինելը:

Այստեղ, արդեն, գեներալ Խաչատուրովը պետք է մտա­հոգված լիներ. Это тебе надо было? Մի մարդ, ով իր քաշով ռազմական գտածո է, հերիք չէ, հերոս տղա էլ ունի, ինչպե՞ս կարող էր համաձայնել լինել «անատո­միկումի», թեկուզև գլխավոր, քարտուղար:  
Հիմա, ինչպես չասես, թե Փաշինյանը ճիշտ վարվեց: Փաշինյանը ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից պետք է դուրս գա: Մինչդեռ, ինձ համար հեղինակություն հանդիսացող, ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովն ասում է, թե «ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը …հնարա­վորություն է տալիս ՌԴ-ից ստանալ արտոնյալ գներով սպառազինություններ»։  

Господин Колеров! Прошу Вас, переведите. Եթե, թեկուզև նվեր ստացած, «Իսկանդերը» չպետք է լուծի իրեն բնորոշ խնդիրը, ինչի է պետք այդ մետաղի ջարդոնը: Իսկ նրա գլխավոր խնդիրը հակառակորդի ՀՕՊ-ի վերացումն է, ինչը հնարավորություն է ընձեռում կործանիչ ավիացիային անցնել գործի՝ վերացնել հակառակորդի զինուժի կուտակումները: Եթե «Իսկանդերը» ծառայեր իր նպա­տակին, ապա պատերազմը կդադարեր առավելագույնը 24 ժամում: Հետևաբար, իրապես բարձրակարգ վերլուծաբան Կոլերովի փաստարկը քննություն չի բռնում:

Հայաստանն անհապաղ պետք է լքի «մեռելի գարշահոտ» տարածող այդ կառույցը:
Հայաստանը կարող է կառուցել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ երկողմանի՝ հետագայում, թեկուզև դառնալով ՌԴ-ի սուբյեկտ: Բայց, դրա համար անհրաժեշտ է. 1. չեղարկել Կարսի պայմանագիրը, որով Նախիջևանը և Արցախը (լեռնային և դաշտավայրային) վերամիավորվում են ՀՀ-ին, 2. Հայաստանն ունենում է ցամաքային սահման Ռուսաստանի հետ:
Եթե սա հնարավոր չէ, ապա Հայաստանը դուրս է գալիս ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից և իրեն հայտարարում է չեզոք պետություն:

Հ.Գ. Ստացվում է, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիա չկա: Ես ասում եմ, թե չէր կարող պատահել, որ ՀԱՊԿ-ը չարձագանքեր: Գուցե լրատվամիջոցնե՞րն են չափազանցրել սահմանին տիրող իրավիճակը:

Գագիկ Վարդանյան