Ուկրաինան ռուսական ինքնաթիռ է խոցել

Ուկրաինան ռուսական ինքնաթիռ է խոցել

Նախօրեին ուկրաինացի զինվորականները Պոկրովսկու ուղղությամբ խոցել են ռուսական Սու-25 ինքնաթիռը։ 
Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ հակառակորդը ուժերը կենտրոնացրել է Խարկովի մարզում, ինչպես նաև Պոկրովսկու և Կուրախովսկու ուղղություններում։ 

Պաշտպանության ուժերը գիտակցում են հակառակորդի ծրագրերը և անում են ամեն ինչ դրանք ձախողելու համար, հավելել են գերատեսչությունում։