Մեր աջակցությամբ պիտի շարժումն անշրջելի դարձնենք․ Սեյրան Օհանյան

 Մեր աջակցությամբ պիտի շարժումն անշրջելի դարձնենք․ Սեյրան Օհանյան

Ադրբեջանի հետ խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց վաղաժամկետ է՝ հաշվի առնելով նրա հռետորաբանությունը, իրականացված սադրանքները և ցեղասպանությունը, որ կատարել է Արցախի նկատմամբ։Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք»,- ասել է նա։