Հարավային գազային միջանցքը կարող է ընդարձակվել․ Եվրահանձնաժողով

Հարավային գազային միջանցքը կարող է ընդարձակվել․ Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովում վստահ են, որ Տրանս-Ադրիատիկ գազամուղի /ՏԱՊ/ շինարարությունը կավարտվի այս տարվա վերջին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կլաուս Դիտեր Բորհարդը։

«Մենք վստահ ենք, որ ՏԱՊ-ի շինարարությունը կավարտվի մինչեւ այս տարվա վերջ։ Դա լավ նորություն է Ադրբեջանի համար, որպես գազ արտահանողի, նաեւ Վրաստանի համար, որպես տարանցիկ երկրի, Թուրքիայի համար որպես տարանցիկ եւ ներկրող երկրի եւ Եվրոպայի սպառողների համար»,- ասել է Բորհարդը, ըստ «Ինտերֆաքսի» փոխանցման։

Նա նաեւ ասել է, որ Հարավային գազային միջանցքը կարող է ընդարձակվել, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը Կասպիական ավազանում ունի բավական լուրջ պոտենցիալով նոր հանքավայրեր հորատելու հնարավորություններ։