Ո՞ւմ զանգն է ետ պահել Նեթանյահուին հակահարձակման որոշումից

Ո՞ւմ զանգն է ետ պահել Նեթանյահուին հակահարձակման որոշումից

Իսրայելի ռազմական կաբինետի նախարարներ Բենի Գանցը և Գադի Էյզենկոտը շաբաթ օրը առաջարկել են անհապաղ հակահարված տալ Իրանին երկրի հրթիռակոծությունից հետո, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեմ է արտահայտվել այդ գաղափարին: 

Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյաներին։

Ըստ պորտալի զրուցակիցների՝ Գանցն ու Էյզենկոտն ասել են, որ որքան երկար հապաղի Իսրայելը, այնքան ավելի դժվար կլինի նրա համար միջազգային հանրությանը բացատրել հակահարվածի օրինականությունը։

Նախարարների պնդմամբ, անհապաղ հակահարձակումը կարող է կասեցնել հարվածների փոխանակումն այն պայմաններում, քանի դեռ իրանական ԱԹՍ-ները շարունակում են թռչել դեպի Իսրայել։

Նեթանյահուն և ռազմական կաբինետի մյուս անդամները դեմ են եղել այս ծրագրին, քանի որ այն ժամանակ պարզ չէր՝ Իրանի հարվածների հետևանքով տուժածներ կամ զոհեր կա՞ն, և ի՞նչ վնասներ են պատճառվել։

Աղբյուրներից մեկը Axios-ին հայտնել է, որ Իսրայելի վարչապետը սպասել է Բայդենի զանգին:
«Արձագանքման մի քանի տարբերակներ կային, բայց զանգը բոլորին կանգնեցրեց, հիմա կարող ենք հանգիստ շունչ քաշել և մտածել այդ ամենի մասին», - ասել է նա։