Պրիգոժինը մահացու հիվա՞նդ է․ ՌԴ-ում փաստեր են նշել

Պրիգոժինը մահացու հիվա՞նդ է․ ՌԴ-ում փաստեր են նշել

«Վագներ» ՌՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը բուժվել է քաղցկեղից։ Խոսքը որովայնի շրջանի քաղցկեղի մասին է, ռուսական «Проект»-ի խմբագրությանն ասել են նրա երկու «աշխատակիցները»։

Ըստ այդմ, «Վագներ» ղեկավարն, իբր, երկար ժամանակ բուժվել է քաղցկեղից և լուրջ թերապիայի ենթարկվել։ Ըստ հրապարակման աղբյուրների՝ այժմ «ուռուցքի առաջացման գործընթացը ենթադրաբար դադարեցվել է»։

Հիվանդության պատճառով Պրիգոժինը, իբր, վարում է առողջ ապրելակերպ և հետևում է խիստ սննդակարգի:
Պրիգոժինի երկարամյա «աշխատակիցներից» մեկը պնդել է, որ վերջին տարիներին միայն մեկ անգամ է տեսել, թե ինչպես է հրամանատարն իրեն թույլ տվել մեկ բաժակ լիմոնադ խմել։

Լրագրողները նշում են նաև, որ Պրիգոժինի ամառանոցում խուզարկությունների ժամանակ գտել են լավ կահավորված բժշկական սենյակ՝ ինտենսիվ թերապիայի մահճակալով, օդափոխիչով և թթվածնի խտանյութով։

Ըստ «Проект»-ի, Պրիգոժինը բուժվել է էլիտար «Սոգազ» կլինիկայում, որը կապված է Պուտինի դստեր՝ Մարիա Վորոնցովայի հետ և եղել է նրա առաջին հաճախորդներից մեկը՝ «սուպեր VIP» կարգավիճակով՝ «Դմիտրի Գեյլեր» մտացածին անունով։ Խուզարկությունների ժամանակ ՌՄԿ ղեկավարի տանը գտել են այդ անունով անձնագիր։