Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիները լավ են 

Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիները լավ են 

Ինչպես են ապրում կորոնավիրուսի պատճառով Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիները և ինչպես է նրանց առողջությունը։ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը հայտնեց, որ բոլոր 31 հիվանդները լավ են, ոչ ոք մինչև այս պահը չի ջերմել։ Եթե այսպես շարունակվի, ապա բոլոր քաղաքացիները կգնան տուն։  Լիլիթ Բաբախանյանին հարցրեցինք՝ արվե՞լ է երկրորդ թեստը։ Դեռ չի արվել, հենց արվի, լրացուցիչ կհայտնեն։ 

Նշենք,որ երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական է միայն մեկը։ 

Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա,Հարավային Կորեա, Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան: