ՌԴ-ում առանձնատների գնի թանկացում է սպասվում․ պատճառը ջրհեղեղն է

ՌԴ-ում առանձնատների գնի թանկացում է սպասվում․ պատճառը ջրհեղեղն է

Ռուսաստանում սաստիկ ջրհեղեղներից հետո առանձնատների գները կբարձրանան. այս մասին հայտարարել է երկրի անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած «Դաչնիյ սեզոն» ընկերությունը։

«Ջրհեղեղը կարող է հանգեցնել շինանյութերի թանկացման՝ դրանց նկատմամբ պահանջարկի ավելացման պատճառով։ Գները կարող են աճել գրեթե մեկ երրորդով»,- ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են շինարարական ընկերությունում:

Փորձագետները չեն բացառում նաեւ, որ ջրհեղեղը կհանգեցնի շիննյութերի սակավության։ Եթե ​​տուժած շրջանների ճանապարհները լվացվեն, շինարարությունն ավելի թանկ կարժենա թե՛ կառուցապատողների, թե՛ անհատների համար։
Հավելենք, որ Ռուսաստանում պահպանվում է ջրհեղեղների վտանգը․ այժմ ջրի մեծ հոսք է շարժվում դեպի Տյումենի մարզ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Օրենբուրգի մարզում ջրհեղեղը հանդարտելու մակարդակում է։