Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

 Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված հարցերից մեկի համաձայն`առաջարկվում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ազատել պաշտոնից և նշանակել Շրջակա միջավայրի նախարար:

Փաշինյանն ասաց, որ ինքը Պետրոսյանին նախարար նշանակելու միջնորդագիրը կստորագրի և կուղարկի նախագահին:

Այնուհետև Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարրարեց Պետրոսյանին նախարար նշանակելու առաջարկության մասին, որն ընդունվեց միաձայն: Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց շրջակա միջավայրի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանին այս ընթացքում իր կատարած աշխատանքի համար: