Մենք լավ ենք, մեզ հինչ ա իլալ․․․

Մենք լավ ենք, մեզ հինչ ա իլալ․․․

Քառօրյա պատերազմի ժամանակ մի հետաքրքիր պատմություն էր շրջանառվում Արցախի Թալիշ գյուղի մասին։ Գյուղը գտնվում էր անմիջական շփման գծի հարևանությամբ ու անընդհատ կրակի տակ էր։ Ադրբեջանցիների վայրագությունները հիշում եք, չհիշեցնեմ։ Ստեփանակերտից, որը նույնպես կրակի գոտի էր, աղջիկը զանգում է Թալիշ ու մորը հարցնում՝ հու՞նց եք։ Մերն էլ թե՝ մենք լավ ենք, մեզ հինչ ա իլալ։ Աղջիկն ասում է․

-Օզում եմ մի շաբաթավ Բրյուսել քինամ, տոմսս յերկալածա։ Մայրն էլ թե․

-Ամա՜ն, Բրյուսել չքինաք, ընդեղ վտանգավորա․․․

Փոքրիկ պատմություն է, բայց արցախցու ուժի, պայքարող տեսակի, տոկունության մասին է խոսում։ Խոսում է նաև այն մասին, որ արցախցին գիտեր, որ Հայաստանը իր թիկունքին կանգնած է։ Արցախցին գիտեր, որ ուժեղ Բանակ ունի, որ Հայաստանն իր անվտանգության երաշխավորն է։ Ու ամենակարևորը՝ Հայաստանն իր տերն է։

Այս ֆոնի վրա այսօրվա իշխանության հայտարարությունը՝ Արցախի ժողովրդի սովամահ լինելու ֆոնին, ողորմելի է թվում։ Ձեռքերը լվացել, պատերազմի մեջ մխրճված Ռուսաստանին է մեղադրում, որ իր ժողովրդին տիրություն չի անում։