Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող

Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27֊ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։

Ռումինիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։

Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»։