Թղթե երկրպագուներ․ Դանիայում Zoom-ով են ֆուտբոլ դիտում

Թղթե երկրպագուներ․ Դանիայում Zoom-ով են ֆուտբոլ դիտում

Կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհի գրեթե բոլոր երկրների ազգային առաջնությունները դադարեցվել էին, հիմա արդեն, տևական դադարից հետո, դրանցից շատերը նորից վերսկսվում են։ Վերսկսվում են առանց հանդիսականների, բայց հետաքրքիր լուծումներով։

Երեկ «Օրհուս»-«Ռաններս» խաղով վերսկսվեց նաև Դանիայի առաջնությունը։ «Օրհուսը» սեփական մարզադաշտում հսկայական էկրան էր տեղադրել՝ դրան անվանելով աշխարհի առաջին վիրտուալ տրիբունա: Երկրպագուները տեսազանգով հետևել են հանդիպմանը, ֆուտբոլիստներն իրենց հերթին տեսել են, թե ինչպես են իրենց երկրպագում։ Հատկանշական է, որ առանձիկ սեկտոր է հատկացվել նաև «Օրհուսի» մրցակցի՝ «Ռաններսի» երկրպագուների համար։