Այլընտրանք չկա՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման օրակարգն ընդլայնելուն. հանրաքվե

Այլընտրանք չկա՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման օրակարգն ընդլայնելուն. հանրաքվե

Վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների տրամաբանական շարունակությունը ՀՀ ինքնիշխանության վերացումն է, ինչը չպետք է ցավագին ընդունի մեր հասարակության արժանապատիվ հատվածը: Եվ, ընդհանրապես, հազիվ թե ՀՀ բնակչության 99 տոկոսին հետաքրքրի դա. կլինի ինքնիշխանություն՝ լավ, չի լինի ինքնիշխանություն՝ լավ: Պետության բեռն ամեն մի ազգ չի կարող պատվով տանել: Մենք չկարողացանք:

Լրահոսից տեղեկանում ենք, որ հուլիսի 7-ին սպասվում է Նիկոլ Փաշինյանի հայցը Մոսկվա, ենթադրաբար, ՀՀ ամբողջ սահմանի պաշտպանությունը Ռուսաստանի սահմանապահներին հանձնելու հարցը քննարկելու նպատակով: 

Հիմա, թող բացատրեն ամենահեղինակավոր քաղաքագետները, համապատասխան կոմպետենտ մարմինները, թե ինչ է նշանակում, երբ ազգային պետությունը չի կարողանում պաշտպանել իր սահմանները: Մինչ նրանք «կքրքրեն իրենց ուղեղների ծալքերը» կամ կսկսեն ուսումնասիրել պետությանն առնչվող տեսությունները, միջազգային կոնվենցիաները, կարելի է հանգել այն նախնական դատողությանը, որ իր սահմանները պաշտպանելու ոչ ունակ պետությունը չի կարող ինքնիշխան լինել և անխուսափելիորեն կդադարի լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ: 
Հետևաբար, սպասվելիք հանդիպմանը, թվում է նպատակահարմար, քննարկել հիմնախնդրի փաթեթային լուծումը. ՀՀ-ն Ռուսաստանին միանալու հանրաքվեի հարցը: Հասկանալի է, որ այստեղ խնդիր կա: Այնպես չէ, որ Ռուսաստանը գրկաբաց կընդունի այդ առաջարկը: Բանը նրանում է, որ այն ինչ հնարավոր է՝ արդեն զիջվել է, հանձնվել է, ներառյալ՝ ազգային արժանապատվությունը: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն իր վրա վերցնի նաև 2-3 միլիոն մարդկանց սոցիալական խնդիրների բեռը:

Գագիկ Վարդանյան