«Դոմոդեդովոյում» գտնվող քաղաքացիների շուրջ ստեղծված կացության մասին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարությունը

«Դոմոդեդովոյում» գտնվող քաղաքացիների շուրջ ստեղծված կացության մասին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարությունը

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն, կապված Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների շուրջ ստեղծված կացության մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Տեղեկացնում ենք, որ ողջ օրվա ընթացքում դեսպանատան աշխատակիցները կապ են պահպանել ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր չեն կարողացել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից ապրիլի երկուսին մեկնել Երեւան այն պատճառով, որ թռիչքը չեղարկվել է։ Ներկայումս քաղաքացիների մեծ մասը լքել է օդանավակայանը եւ գտնվում է տանը՝ հարազատների մոտ։ Օդանավակայանում մնացած քաղաքացիների հետ, ովքեր հանդիսանում են տրանզիտային ուղեւորներ, քննարկվել է առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրման հարցը»։