Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

«Չնայած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդամենը քիչ առաջ հայտարարեց, որ կորոնավիրուսի վարակի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից, Հայաստանում այդ վիճակն է եղել ոչ միայն այն օրերին, երբ իշխանական թիմը զբաղված էր հանրաքվեի քարոզարշավով, մարզերում շրջելով, այլեւ` ընդհուպ մինչեւ վերջերս, երբ թե իշխանությունում, թե պարետատանը աջ ձեռքը չգիտեր ինչ է անում ձախը, չկար համակարգված աշխատանք, եւ մեծ հաշվով անհասկանալի է` ով ինչի համար է պատասխանտու։ Ավելին հին մեկուսացածներին Ծաղկաձորից բերում են Երեւանի հյուրանոցներ, Ռուսաստանից, այլ տեղերից եկածներին տանում են Ծաղկաձոր, տրամաբանությունն ընդհանրապես հասկանալի չէ, ավելորդ ծախսեր, չգիտեն՝ ում ինչ են անում, ինչպես են բուժում, ով որ ստադիայում է»,- ասաց մեր աղբյուրը: «Չեմ կարծում, որ այդ դեպքերը մասսայական բնույթ են կրում, հնարավոր է` տեղափոխությունները հիվանդների ցանկությամբ է եղել»,- ասաց ԱՆ մամլո խոսնակը։ Խոսք է գնում նաեւ ֆելդշերների` կարգավիճակը բժիշկների կարգավիճակին հավասարեցնելու մասին, որովհետեւ ոլորտը մասնագետների կարիք ունի, հնարավո՞ր է նման բան. «Այդ հարցում դեռ հստակություն չկա»: Իսկ բժիշկների աշխատավարձերի բարձրացումը համակարգային որոշո՞ւմ է. «Այս պահին բժիշկների աշխատավարձերը բարձրացել են,  որովհետեւ նրանք  աշխատում են ավելի ծանրաբեռնված ու երկարատեւ»: