Շոյգուն պաշտոնա՞նկ կարվի

Շոյգուն պաշտոնա՞նկ կարվի

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը մոտ գտնվող «Рыбарь» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ «Վագներ» ՌՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի պահանջներից մեկը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրաժարականն է։

Հաշվի առնելով, որ, ըստ աղբյուրի, ապստամբությունը դադարեցվել է ՌՄԿ-ի ղեկավարի համար շահավետ պայմաններով, հիմքեր կան ենթադրելու, որ ի վերջո ՌԴ ՊՆ ղեկավարությունը կհեռացվի։

Կրեմլն ավելի վաղ մեկնաբանել էր, որ երկրի ՊՆ-ում կադրային հարցերը Պրիգոժինի հետ չեն քննարկվել։