Paramount –ը սկսել է «Առանց դեմքի» մարտաֆիլմի ռեմեյքի նկարահանումները

Paramount –ը սկսել է «Առանց դեմքի» մարտաֆիլմի ռեմեյքի նկարահանումները

Օրեն Ուզիլը կգրի Paramount ընկերության համար Ջոն Վուի «Առանց դեմքի» մարտաֆիլմի համար նոր սցենարայաին տարբերակ։ Ռեմեյքի համապրոդյուսերն է Նիլ Մորիցը։ Այս մասին գրում է КиноПоиск-ը, հավելելով, որ այս պահին դեռեւս չի բարձրաձայնվում, թե ով է լինելու ֆիլմի ռեժիսորը։ Օրիգինալ ֆիլմը նկարահանվել է 1997 թվականի մասին։ Այն ԿՀՎ գործակալ Շոն Արչերի մասին է, ում կերպարը մարմնավորել է Ջոն Տրավոլտան։ Գործակալ Արչերը իր ողջ կյանքը նվիրել է միջազգային կարգի հանցագործ եւ ահաբեկիչ Քաստոր Թրոյին հետապնդելով։ Հերթական վնասազերծման փորձը հաջողութամբ է պսակվում։ Արչերը ձերբակալում է Թրոյի կրտսեր եղբորը, իսկ Թրոյն ընկնում է կոմայի մեջ։ Կա միայն մեկ խնդիր։ Քաղաքում ինչ որ տեղ Թրոյը ռումբ է թաքցրել, որը կպայթի որոշ ժամանակից հետո։ Մնացած գործողությունները զարգանում են հենց այս պլանավորած ահաբեկչությունը բացահայտելու եւ չեզոքացնելու շուրջ։